Բանկային ավանդների աճը չի վկայում բնակչության կյանքի որակի բարելավման մասին. ՀՀ նախկին վարչապետ

14.03.2012 15:03
Բանկային ավանդների աճը չի վկայում բնակչության կյանքի որակի բարելավման մասին. ՀՀ նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի դեպոզիտների աճը վերջին հինգ տարվա ընթացքում արդյունավետ ցուցանիշ չէ և չի վկայում բնակչության կյանքի որակի բարելավման մասին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հայաստանում դեպոզիտները հինգ տարվա ընթացքում 490 մլրդ դրամից հասել են 900 մլրդ դրամի, իսկ նրանց աճը վերջին տասը տարվա ընթացքում կազմել է 18-20 տոկոս, սակայն այդ աճը ես թույլ եմ գնահատում», - նշել է նա:

Բագրատյանն ասել է, որ իրականում այս ցուցանիշը պետք է շատ ավելի բարձր լինի, ինչպես դա երևում է անցումային տնտեսություն ունեցող այլ երկրների օրինակով:

Նրա խոսքերով` Ռուսաստանում դեպոզիտների ծավալը 2000-2008 թթ.-ին ավելացել է 18 անգամ, իսկ 2011 թ.-ին ռուսական բանկերում ավանդները միջինը աճել են 35 տոկոսով:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` հայկական բանկերում ավանդների համախառն ծավալը 2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է 983 մլրդ դրամը` 2010 թ.-ի համեմատ ավելանալով 39,98 տոկոսով, իսկ 2006 թ.-ի համեմատ` ավելի քան 3 անգամ: ($1-389,67 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև