ԱՄՀ-ն վերանայել է 2012թ. Հայաստանի ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը դեպի իջեցում՝ մինչև ՀՆԱ 10%

29.06.2012 12:39
ԱՄՀ-ն վերանայել է 2012թ. Հայաստանի ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը դեպի իջեցում՝ մինչև ՀՆԱ 10%
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է  Հայաստանի 2012թ. ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը դեպի իջեցում՝ մինչև ՀՆԱ 10% և 2013թ.՝ մինչև ՀՆԱ 8,7%:
Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ հայկական արտահանման ծավալները 2012թ. կանխատեսվում են ավելի քան $1,6 մլրդ., 2013թ.՝ ավելի քան $1,73 մլրդ., իսկ ներկրման ծավալը՝ ավելի քան $3,7 մլրդ. և $3,8 մլրդ.՝ համապատասխանաբար:
Ինչպես նշվում է ԱՄՀ «Հայաստանին ընդարձակված ֆինանսավորման և վարկավորման ծրագրերի չորրորդ դիտարկում» զեկույցում, քանի որ ֆիսկալ համախմբման տեմպերը դանդաղում են, ապա տնտեսության շարունակվող վերականգնումը կօժանդակվի փոխանցումների հետագա աճով և բիզնես միջավայրի բարելավմամբ:
«Ընդ որում, բիզնես միջավայրը պետք է խստացնի ներքին մրցակցությունը, նպաստի արտադրողականության մակարդակի, ներդրումների ծավալների և արտահանման, այդ թվում՝ արտադրության ոչ ավանդական տեսակների (տեղեկատվական տեխնոլոգիաներ) աճին»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ հայկական դրամի ճկունությունը նույնպես կնպաստի տնտեսության վերականգնմանը, միաժամանակ կենսաթոշակային և ապահովագրական ոլորտի բարեփոխումները բարենպաստ կանդրադառնան մասնավոր խնայողությունների մակարդակի վրա:
«Արտահանումը դեռևս կախված է մնում համաշխարհային գների տատանումներից, մասնավորապես, մետաղի հանքաքարի: Սակայն գների կանխատեսումները աջակցում են արտահանման ծավալի աճին՝ դոլարային արտահայտությամբ, միաժամանակ տվյալ աճը պահպանվում է կայուն մակարդակի վրա»,- կարծում են ԱՄՀ փորձագետները:
Ռուսական տնտեսության շարունակվող, իհարկե՝ ավելի դանդաղ տեմպերով, քան 2001թ.-ին, առողջ աճը, որը դեպի Հայաստան կատարվող փոխանցումների գրեթե  90%-ի աղբյուրն է, կերաշխավորի միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող մասնավոր փոխանցումների և մյուս հոսքերի շարունակվող բարձրացումը: Միաժամանակ արտասահմանյան ուղիղ ներդրումների հոսքը բավականին զգուշավոր է, ինչը պայմանավորված է գլոբալ տնտեսության զարգացման նկատմամբ առկա անորոշությամբ: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև