Եվրոն դոլարի նկատմամբ չնչին արժևորում է գրանցել` Գերմանիայից ստացված լուրերի ֆոնին

21.08.2012 13:34
Եվրոն դոլարի նկատմամբ չնչին արժևորում է գրանցել` Գերմանիայից ստացված լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ մի փոքր ամրացել է երկուշաբթի օրվա առքուվաճառքի վերջին` գերմանական ԶԼՄ–ներում հայտնված այն լուրերի ֆոնին, որ Գերմանիան կարող է համաձայնել Հունաստանի համար պետբյուջեի տնտեսման պայմանների մեղմմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առևտրային նստաշրջանի ավարտին եվրոն դոլարի նկատմամբ թանկացել է մեկ եվրոյի համար մինչև 1.2345 դոլար` ուրբաթ օրվա առևտրային նստաշրջանի ավարտին գրանցված 1.2335 դոլարի դիմաց։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մեկ դոլարի դիմաց մինչև 79.43 իեն` նախորդ առքուվաճառքի 78.57 իենի դիմաց։ ԱՄՆ հիմնական առևտրային վեց գործընկեր երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ 82.59 կետից նվազել է մինչև 82.47 կետը։

Ինչպես երկուշաբթի հայտնել է Bild–ը, հղում անելով կառավարական շրջանակների իր աղբյուրներին, ԳԴՀ-ն համաձայնել է Հունաստանի կողմից բյուջետային տնտեսման կրճատման ժամկետների երկարաձգմանը մինչև 2015 թվականը։ Այդ ֆոնին ներդրողները սպասում են ուրբաթ Բեռլինում երկու երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։ «Մինչև եվրոպացի քաղաքական գործիչների հանդիպումն անորոշություն կպահպանվի»,– կարծում է Citigroup–ի արժութային ռազմավարագետ Վալենտին Մարինովը (Valentin Marinov), ում խոսքն է մեջբերում MarketWatch–ը։

Միաժամանակ, եվրոյի փոխարժեքի աճը դանդաղեցրել են ԴԳՀ ԿԲ–ի ամենամսյա զեկույցի տվյալները։ ԿԲ–ն կրկին դեմ է հանդես եկել Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից եվրագոտու պարտատոմսերի գնմանը։ Այդ հարցը, կարգավորիչի կարծիքով, պետք է լուծվի կառավարությունների և խորհրդարանների մակարդակով, և ոչ ԵԿԲ–ի կողմից միայն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև