ՀՀ ԿԲ-ն օգոստոսի 21– ին 3 մլրդ դրամի պետական միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

21.08.2012 13:49
ՀՀ ԿԲ-ն օգոստոսի 21– ին 3 մլրդ դրամի պետական միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երեքշաբթի 3 մլրդ դրամ գումարի չափով պետական  միջնաժամկետ AMGN36294159 թողարկՄան պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 4 471 մլն դրամ, որից 270 մլն դրամը՝  ոչ մրցակցային առաջարկություններով:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.0162 տոկոս՝ 14.5904 տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 410,97 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև