Հայաստանի ԿԲ-ն ծրագրում է նոյեմբերի 13, 15 և 20-ին 8 մլրդ. դրամ ընդհանուր գումարի պարտատոմսեր տեղաբաշխել

01.11.2012 20:58
Հայաստանի ԿԲ-ն ծրագրում է նոյեմբերի 13, 15 և 20-ին 8 մլրդ. դրամ ընդհանուր գումարի պարտատոմսեր տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ծրագրում է նոյեմբերին 8 մլրդ. դրամ ընդհանուր գումարի միջին ժամկետայնության պարտատոմսեր տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 2012թ. նոյեմբերի 20-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36294159 թողարկման   պարտատոմսերի    տեղաբաշխման աճուրդ`

Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 13, 15 և 20-ին կտեղաբաշխվեն արժեկտրոնային AMGN60294174, AMGB07172189 և AMGN36294159 թողարկման 3 մլրդ. դրամ, 2 մլրդ. դրամ և 3 մլրդ. դրամ գումարի չափով պարտատոմսեր։

Միաժամանակ նոյեմբերի 13-ին տեղբաշխվող արժեկտրոնի եկամտաբերությունը կկազմի 11%, նոյմեբերի 15-ին` 12%, նոյմեբրեի 20-ին` 10,50%։Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կլինի կես տարին մեկ անգամ։

Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև