ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը III եռամսյակում ավելացել է 15,2%-ով՝ կազմելով 59,2 մլրդ դրամ

13.11.2012 17:42
ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը III եռամսյակում ավելացել է 15,2%-ով՝ կազմելով 59,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2012թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 59,2 միլիարդ դրամ՝ ավելանալով 15,2 տոկոսով: Այդ մասին տեղեկացվում է 2012թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ տեղեկագրում:

ԿԲ տեղեկագրի համաձայն` վարկային կազմակերպությունների կանոնադրական ֆոնդը կազմել է ավելի քան 45,8 մլրդ դրամ՝ հուլիսին ավելանալով 14,3 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում  ոչ ռեզիդենտների մասնակցությունը կազմում է շուրջ 16,1 մլրդ դրամ, ինչը 13,7 տոկոսով շատ է նախորդ եռամսյակի ցուցանիշից:
արկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստի մեծությունը  հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 1,5  մլրդ դրամ, իսկ չտեղաբաշխված կուտակային շահույթը՝ շուրջ 10,1 մլրդ դրամ՝ անցած տարվա երկրորդ եռամսյակի վերջի 9,5 մլրդ դրամի դիմաց:
012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն՝ 90 մասնաճյուղով: (1 դոլարը 409,47 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև