09.01.2013 14:47
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ռուսական արժույթի փոխարժեքը մի փոքր կփոխվի ուժեղ ազդանշանների բացակայության դեպքում։ ԱՄՆ–ի ֆիսկալային ճեղքվածքի խնդրի մասնակի լուծումից հետո ռիսկի պահանջարկի բարձրացումը կաջակցի ռուբլուն, ասում են վերլուծաբանները։
Եվրոյի և դոլարի հարաբերակցությունը հունվարի 9–ին կգտնվի 1,3060-1,3110 միջակայքում, դոլար/ռուբլի արժութային զույգը կվաճառվի 30,25-30,45 նշանակման սահմաններում, իսկ եվրո/ռուբլի զույգը` 39,50-39,85 միջակայքում, կարծում է UFS Investment Company–ի գլխավոր վերլուծաբան Ալեքսեյ Կոզլովը։
Դոլար/ռուբլի զույգի առուվաճառքներ կանցկացվեն ՄՄԲԱԲ–ում 30,20-30,70 նշանակման սահմաններում, եվրո/ռուբլի զույգը կվաճառվի 39,85-40,40 միջակայքում, եվրո/դոլար զույգը կմնա 1,302-1,3110 միջակայքի սահմաններում, կարծում են «Ինվեստկաֆեի» վերլուծաբանները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: