«Anelik Bank BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները կստանան առավելություն ևս 2 ակումբում

25.01.2013 21:01
«Anelik Bank BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները կստանան առավելություն ևս 2 ակումբում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններն այսուհետ կարող են այցելել «Կրիստալ» շոու ակումբ առանց մուտքի վճարի և ստանալ տվյալ ակումբում 2 երգ անվճար երգելու հնարավորություն, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «Ակումբ 12» երաժշտական - պարային ակումբ մտնելիս քարտապանները մուտքի վճար չեն վճարի, ինչպես նաև տվյալ ակումբներում քարտով վճարումներ կատարելիս կստանան համապատասխանաբար 10%, 3% զեղչ:

«2013 թվականին, ինչպես նշել էինք նախկինում, նախատեսել  ենք BOOM ENERGY քարտապանների համար ստեղծել առավել գրավիչ պայմաններ և ընձեռել նոր հնարավորություններ: Արդեն առաջին քայլերն արված են, և ակումբների թիվն, այս նոր ակումբների ներգրավման  արդյունքում, հասել է 12-ի: Այս գործընթացը շարունակական է լինելու, և մենք պլանավորում ենք էլ ավելի մեծացնել ակումբների ցանկը և ընձեռել այլ հնարավորություններ նույնպես»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ  Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև