Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերով գործարքների ծավալը 2012 թվականին կրկնապատկվել է` հասնելով շուրջ 1 մլն դոլարի

25.02.2013 17:51
Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերով գործարքների ծավալը 2012 թվականին կրկնապատկվել է` հասնելով շուրջ 1 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, բաժնետոմսերով իրականացված գործարքների թվի կրկնակի աճ է գրանցվել։ Հայկական ֆոնդային բորսայում 2012 թվականին բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 410.8 մլն դրամ կամ 1 մլն դոլար` 2011 թվականի 199.7 մլն դրամի դիմաց։

NASDAQ OMX Արմենիայի տվյալներով` անվանական բաժնետոմսերով գործարքների ծավալը 2012 թվականին կազմել է 2.35 մլն դրամ` նախորդ տարվա 542.8 հազար դրամի դիմաց։

Բաժնետոմսերով բորսայական գործարքների ծավալով 2012 թվականի արդյունքներով առաջատար է «Արցախի ՀԷԿ» ԲԲԸ–ն։ «Արցախի ՀԷԿ» ԲԲԸ–ի բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 126 մլն դրամ կամ բաժնետոմսերով գործարքների ընդհանուր ծավալի 30.4 տոկոսը։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 40.2 տոկոսով` մինչև 402.2 մլն դրամ (մոտ 988 հազար դոլար)։ Ընդ որում, 2012 թվականին կորպորատիվ անվանական պարտատոմսերի ծավալը կազմել է մոտ 15.2 մլն դրամ` 2011 թվականի 35.2 մլն դրամի դիմաց։

Կորպորատիվ բաժնետոմսերով բորսայական գործարքների ծավալով առաջատար է «ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ–ն, որի գործարքների ծավալը կազմել է 248.8 մլն դրամ կամ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալի 59.3 տոկոսը։

Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը 2012 թվականին կազմել է 4.18 մլրդ դրամ` 2011 թվականի 5.3 մլրդ դրամի դիմաց։

Ընդհանուր առմամբ արժեթղթերով գործարքների ընդհանուր ծավալը NASDAQ OMX Արմենիա բորսայում 2012 թվականին կազմել է շուրջ 5 մլրդ դրամ` 2011 թվականի 6.2 մլրդ դրամի դիմաց։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև