Ոսկին և պղինձը նվազել են` հաշվի առնելով խթանող միջոցառումների վերաբերյալ մտավախությունները

25.02.2013 13:42
Ոսկին և պղինձը նվազել են` հաշվի առնելով խթանող միջոցառումների վերաբերյալ մտավախությունները

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գնանշումները շարունակեցին կորցնել իրենց դիրքերը, երբ շուկայում սկսեցին կորչել ակտիվների գնումների ծրագրի տևողության վերաբերյալ հույսերը։ Դրա համար պատճառ են դարձել ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի հրապարակված արձանագրությունները։ Դրանց համաձայն` հունվարյան նիստում ամերիկյան կարգավորիչի որոշ ղեկավարներ մտավախություն են հայտնել մեղմ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, ինչը ներդրողներին ստիպել է իրենց նախապատվությունը տալ ամերիկյան արժույթին։ Դրա ֆոնին, չորեքշաբթի ոսկու գնանշումները ցույց տվեցին ամենակտրուկ մեկօրյա անկումը` նախորդ տարվա նոյեմբերի 2–ից ի վեր։

Այդուհանդերձ, ավելի վաղ առևտրային շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումները նույնպես ճնշման տակ հայտնվեցին` հաշվի առնելով ակտիվի պահանջարկի բարձրացման նախանշանները` կապված տնտեսական աճի հետ։
Սակայն հաշվետու ժամանակահատվածի վերջին ոսկու գնանշումներին ամեն դեպքում հաջողվեց փոքր–ինչ վերականգնվել` աջակցություն ստանալով առավել ցածր գնային մակարդակների գնումների շնորհիվ, ինչպես նաև սպասվածից առավել թույլ ԱՄՆ–ի մակրոտվյալների պատճառով։ Դրա արդյունքում` նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 2,02 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1580,10 ԱՄՆ դոլար։
Առաջիկա շաբաթվա սկզբում հնարավոր է ոսկու գների համախմբում կամ մի փոքր բարձրացում։ Դա կապված է նրա հետ, որ նախորդ շաբաթ հինգշաբթի և ուրբաթ հրապարակված ԱՄՆ–ից ստացված հիասթափեցնող տնտեսական տվյալները փոքր–ինչ թուլացրեցին խթանման վերաբերյալ միջոցների վաղաժամ դադարեցման  վերաբերյալ ներդրողների մտավախությունները։

Սակայն դեղին մետաղի գնանշումների վրա էական ազդեցություն հաղորդող և դրա դինամիան հաջորդ շաբաթվա ընթացքում որոշող հիմնական գործոններից մեկը կդառնա երեքշաբթի` փետրվարի 26–ին, ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեի ելույթը` կոնգրեսմենների առաջ դրամավարկային քաղաքականության հաշվետվությամբ։ Ամերիկյան կարգավորիչի ղեկավարի խոսքը կարող է ակնարկներ պարունակել խթանման ծրագրի առավել վաղ դադարեցման կամ այդ առաջարկի մերժման հնարավորության վերաբերյալ։ Չնայած մենք կարծում ենք, որ Բերնանկեի ելույթը հավանաբար կվկայի մեղմ քաղաքականության հակվածության մասին և կաջակցի ոսկու գնանշումներին։ Հաջորդ շաբաթ թանկարժեք մետաղի համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1608,0 ԱՄՆ դոլար նշանակումը։
Բացի այդ, առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի բյուջետային հատվածի հերթական դեդլայնը, որը գործողության մեջ կմտնի ընթացիկ տարվա մարտի 1–ից, եթե ամերիկացի քաղաքական գործիչներին չհաջողվի համաձայնության գալ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու դինամիկայի վրա նաև ազդեցություն կունենա ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններին պետք է ուշադրություն դարձնել չորրորդ եռամսյակում ՀՆԱ–ի վերանայված տվյալներին, ինչպես նաև բնակշուկայի թվերին և սպառողական վստահության ցուցիչի տվյալներին և Չիկագոյի ու ընդհանուր առմամբ փետրվարին երկրի PMI գործնական ակտիվության ցուցիչին։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել սպառողական գների ցուցիչի տվյալների և փետրվարին արտադրողական հատվածի գործնական ակտիվության ցուցիչի հրապարակումը։ Ակնկալվում է, որ այդ վիճակագրության մեծ մասը չափավոր դրական կգտնվի և այդ պատճառով ռիսկային ակտիվների և ոսկու գնանշումների նվազման պահանջարկի ավելացման հնարավորություններն առավել բարձր են։ Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի համար աջակցություն կդառնա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1550,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 5,41 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,5385  ԱՄՆ դոլար։ Կարմիր մետաղի գնանշումներն ընկան, քանի որ մետաղների շուկայում տրամադրությունը կրկին վատացավ եվրոպական տնտեսությունում պահպանվող խնդիրների և ԱՄՆ ԴՊՀ քանակական խթանման հետագա միջոների վերաբերյալ անորոշության ֆոնին։ Այն նախանշանները, որ Չինաստանի կառավարությունը նախկինի նման մտադիր է սահմանափակել անշարժ գույքի գների աճը, նույնպես լավատեսություն չավելացրեցին։

Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բարձրացող բորսային պաշարը նախորդ շաբաթվա ընթացքում նույնպես ճնշում գործադրեց կարմի մետաղի գնանշումների վրա։
Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան մեծապես կախված կլինի ԱՄՆ–ից, եվրագոտուց և Չինաստանից ստացված մակրոտնտեսական վիճակագրությունից։ Այն դեպքում, եթե արդարացվեն կանխատեսումները, և 2012թ.–ի չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ–ի վերաբերյալ վերանայված տվյալները, եվրագոտու արտադրողական հատվածի գործնական ակտիվության ցուցիչը և Չինաստանի համանման ցուցանիշն իսկապես բարենպաստ գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են վերսկսել իրենց աճը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքը կազմում է մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,34 – 3,60 ԱՄՆ դոլար։

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև