Հայաստանում մայիսի 7–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,00 դրամ է կազմել

07.05.2013 20:30
Հայաստանում մայիսի 7–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,00 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 7–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 415,00 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 3,4 մլն դոլարի (շուրջ 1,4  մլրդ դրամ) 17  գործարք: Միաժամանակ մայիսի 7–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Մայիսի 7–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 415,17 դրամ, 1 եվրոն՝ 543,67 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև