Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2013
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for May 29th, 2013

    Արտադրության ոլորտի վարկերի ծավալը 2009-2012 թվականներին աճել է 12 տ.կ.–ով` կազմելով վարկերի ընդհանուր ծավալի 33.3%–ը. ՀՀ ԿԲ

    Wednesday, May 29th, 2013

    Արտադրության ոլորտում վարկերի ծավալը 2009-2012 թվականներին աճել է 12 տ.կ.–ով և կազմել է վարկերի ընդհանուր ծավալի 33.3 տոկոսը, ինչը հանգեցրել է ՀՆԱ ներուժի աճին, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահն Արթուր Ջավադյանը 2012 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում։

    Հայաստանում ոսկու գինը նվազել է 2,4%–ով և 16935,65 դրամ կազմել

    Wednesday, May 29th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

    Հայաստանում մայիսի 29–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 417,06 դրամ է կազմել

    Wednesday, May 29th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 29-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 417,06 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 29-ին 416,47 դրամ է կազմել

    Wednesday, May 29th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 29-ի արդյունքներով, մայիսի 24–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 1,12 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,47 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի մարտին 4.77% է կազմել

    Wednesday, May 29th, 2013

    Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի մարտին կազմել է 4.77 տոկոս, ինչը 0.51 տ.կ.–ով քիչ է 2013 թվականի փետրվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    S&P–ն 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի վարկանիշի կանխատեսումը` այն դարձնելով «դրական»

    Wednesday, May 29th, 2013

    Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը 2007 թվականից ի վեր առաջին անգամ վերանայել է Սաուդյան Արաբիայի երկարաժամկետ սուվերեն վարկանիշների կանխատեսումը` այն «կայունից» բարելավելով մինչև «դրական», գրում է РБК–ն։

    Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2012թ.–ին կազմել է շուրջ 60 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 1.5%–ը

    Wednesday, May 29th, 2013

    Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2012 թվականին կազմել է 59.9 մլրդ դրամ կամ պետբյուջեի հստակեցված ծրագրով նախատեսված ցուցանիշի 45.3 տոկոսը, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։

    Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի մարտի 31-ի դրությամբ աճել են 8,8%-ով՝ մինչև 149,6 մլրդ. դրամ

    Wednesday, May 29th, 2013

    ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ կազմել են 149,6 մլրդ. դրամ՝ 2012թ. դեկտեմբերի 31 -ի համեմատ աճելով 8,8 մլրդ. դրամով կամ 8,8%-ով:

    Moody’s–ը փոխել է ԱՄՆ–ի բանկային համակարգի կանխատեսումը` «բացասականից» դեպի «կայուն»

    Wednesday, May 29th, 2013

    Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ԱՄՆ–ի բանկային համակարգի իր կանխատեսումը` «բացասականից» հասցնելով «կայունի»` տնտեսական միջավայրի տևական բարելավման, ինչպես նաև ոչ միանշանակ տնտեսական պայմանների հետ կապված բանկերի վնասների ռիսկի նվազման ֆոնին։ Այդ մասին հաղորդում է РБК–ն` հղում անելով Moody’s–ի հաղորդագրությանը։

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,8 մլն

    Wednesday, May 29th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $80,8 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,62 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: