Հայաստանը կարող է տարածաշրջանում լուրջ ֆինանսական կենտրոն դառնալ. Վալովայա

03.12.2013 20:03
Հայաստանը կարող է տարածաշրջանում լուրջ ֆինանսական կենտրոն դառնալ. Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մեծ բազա ունի տարածաշրջանային լուրջ ֆինանսական կենտրոն դառնալու համար, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

«Տարածաշրջանն այնքան էլ հասարակ չէ, ոչ էլ կայուն է, և Հայաստանն այս տարածաշրջանում կայունության կղզյակներից մեկն է, որը կարող է գրավիչ դառնալ երրորդ պետություններից ներդրումների համար, այդ թվում նաև բանկային հատվածում», – ասել է Վալովայան Հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում։

Նա նաև ընդգծել է, որ ներդրումները կհոսեն Հայաստան այն դեպքում, եթե երկրի բանկերին ու ֆինանսական ինստիտուտները Հայաստանից ավելի լայն տարածքի հասանելիություն ունենան։

Նրա խոսքերով` Հայաստանի ֆինանսական հատվածը պետք է շահագրգռված լինի Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածք հանրապետության մուտքի հարցում։

«Մեզ թվում է, որ քանի որ Հայաստանի ֆինանսական հատվածն իսկապես շատ պրոֆեսիոնալ և արդյունավետ է, դուք ինքներդ, միգուցե, շահագրգիռ լինեք մեր Միասնական տնտեսական տարածքի շուկաներ հասանելիություն ստանալու համար», – նշել է Վալովայան։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև