«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի շնորհանդես` «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով

09.12.2013 13:02
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի շնորհանդես` «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով շնորհանդես կանցկացվի դեկտեմբերի 10-ին։

Երեքշաբթի` դեկտեմբերի 10–ին, ժամը 11։30–ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի շնորհանդես` «Բաց երկնքի քաղաքականություն. առավելություններ, օգուտներ և տնտեսական զարգացում» խորագրով։ Բանախոսն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Խաչատրյանը կներկայացնի ՀՀ Կառավարության որդեգրած բաց երկնքի քաղաքականության հիմնարար սկզբունքները և Հայաստանի մրցունակ օդային փոխադրումների վերլուծությունը տարածաշրջանային և միջազգային համատեքստում:

ՀՀ Կառավարությունը որոշել է որդեգրել բաց երկնքի քաղաքականություն: Նպատակն է բարելավել Հայաստանի օդային փոխադրումների ծառայությունների ոլորտը` առաջարկելու ավելի շատ թռիչքներ և ուղղություններ, ինչպես նաև տոմսերի ավելի մատչելի գին: Սա ոչ միայն կբարելավի օդային փոխադրումների ծառայությունները Հայաստանի քաղաքացու համար, այլև նշանակալիորեն կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև