Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի մամուլի ասուլիսը

18.09.2013 14:34
Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 17:45-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շենքում տեղի կունենա ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսի (Mark Davis) մամուլի ասուլիսը։

Ասուլիսին ներկա կլինի նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նախկին ղեկավար Վալերիու Ռազլոգը։

Նախքան ՎԶԵԲ-ում այս պաշտոնը ստանձնելը, Դևիսը զբաղեցրել է  գործադիր տնօրենի պաշտոն Goldman Sachs (2010-12) և Morgan Stanley (2007-10) ընկերություններում` կենտրոնանալով պարտատոմսերի  կապիտալի շուկաների, ածանցյալ գործիքների, պրոբլեմատիկ պարտքերի և հիմնական ապրանքների համակարգված ֆինանսավորման վրա։

Նախքան մասնավոր հատվածում աշխատելը, Դևիսը եղել է Համաշխարհային Բանկի  տնտեսագետ, քաղաքականության գծով խորհրդատու և զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի ղեկավար (1996-2006) և աշխատել է Մոլդովայում, Ուկրաինայում և Ղազախստանում:

Դևիսն ԱՄՆ-ի քաղաքացի է, ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում Թուլեյնի համալսարանից և գերազանց տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև