Քեմերոն Ուինքլվոսը մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում

17.12.2013 15:25
Քեմերոն Ուինքլվոսը մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քեմերոն Ուինքլվոսը` եղբայրներից մեկը, ովքեր պնդում են, որ Մարկ Ցուկերբերգն իրենցից գողացել է Facebook–ի գաղափարը, մեկ միավոր էլեկտրոնային արժույթի դիմաց մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում։ Այդ մասին հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով itwire.com–ին։

Ուինքլվոսը հայտնում է, որ կանոնավոր կերպով չի հետևում իրենց բիտկոինի փոխարժեքին. «Երբեմն ես մի քանի օր չեմ նայում գինը։ Ինձ համար դա երկարաժամկետ ներդրում է»։ «Ես դեռ ոչ մի բիտկոին չեմ վաճառել»,– խոստովանել է նա։

Ուինքլվոս երկվորյակները ստեղծել են Winklevoss Bitcoin Trust հիմնադրամը։ Ամռանը տեղեկատվություն էր հայտնվել, որ նրանք IPO  են նախատեսում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև