Visa-ն և Mastercard-ը չեն ապաակտիվացնի Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված բանկերի քարտերը

17.07.2014 14:54
Visa-ն և  Mastercard-ը չեն ապաակտիվացնի Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված բանկերի քարտերը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Թեև ռուսական Վնեշէկոնոմբանկի, Գազպրոմբանկի և դրանց «դուստրերի» նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել, այնուհանդերձ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը կշարունակեն սպասարկել այդ բանկերի թողարկած վարկային և դեբետային քարտերը:

«Պատժամիջոցները, որոնց ներդրման մասին հայտարարվել էր չորեքշաբթի, տարածվում են կոնկրետ բանկերի` ԱՄՆ-ի կապիտալի շուկայի հանդեպ հասանելիության վրա և չեն անդրադառնում մեր գործունեության վրա», - Ինտերֆաքսին տեղեկացրել է Mastercard-ի ներկայացուցիչը, հաղորդում է РБК-ն:

«Քարտերը մշակվում են սովորական ռեժիմով», - տեղեկացրել է Visa-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Գազպրոմբանկում հայտնել են, որ ԱՄՆ-ի ներդրած պատժամիջոցները չեն ազդում բանկի ֆինանսական կայունության վրա:

«Բանկն աշխատում է սովորական ռեժիմով: Հաճախորդների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց բոլոր հանձնարարությունները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջ ծավալով սահմանված ժամկետներում: Առանց ձգձգումների սպասարկվում են հաճախորդների ռուբլու և արտարժույթի հաշիվները, այդ թվում նաև միջազգային համակարգերի բանկային քարտերը», - նշվում է Գազպրոմբանկի տեղեկատվության մեջ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև