Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July 30th, 2014

    Հայաստանում հուլիսի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց 406 դրամ է կազմել

    Wednesday, July 30th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 30-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 406 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,5 կետով և 406,07 դրամ է կազմել

    Wednesday, July 30th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 30–ի արդյունքներով, հուլիսի 29–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,5 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,07 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն անդրադառնա ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա

    Wednesday, July 30th, 2014

    ՎՏԲ Բանկի նկատմամբ ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՎՏԲ Բանկ ԲԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական դիրքորոշումը ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

    ՌԴ ԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված բանկերին

    Wednesday, July 30th, 2014

    Ռուսաստանի Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կսատարի պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերին, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի ծառայությանը։