Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July 16th, 2014

    Արժութային աննշան տատանումները լուրջ շուկայական փոփոխությունների չեն հանգեցնի. NASDAQ OMX Արմենիա

    Wednesday, July 16th, 2014

    Փոխարժեքի տատանումները հայկական արժութային շուկայում լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի, չորեքշաբթի լրագրողներին ասաց NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

    Հայաստանում հուլիսի 16-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,01 տոկոսով և 1 դոլարի դիմաց 407,25 դրամ կազմել

    Wednesday, July 16th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 16-ին իրականացված գործարքների արդյունքում, հուլիսի 15-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.01 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 407,25 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,1 կետով և 1 դոլարի դիմաց 407,19 դրամ կազմել

    Wednesday, July 16th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հուլիսի 16–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 15–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.1 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,19 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    ԱՀԸ–ն 2011 թվականից 11 թողարկումների ավելի քան 10 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

    Wednesday, July 16th, 2014

    «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ն 2011 թվականից ավելի քան 10 մլրդ դոլար ընդհանուր գումարի 11 թողարկումների պարտատոմսեր է տեղաբաշխել, որոնցից 9–ը` կարճաժամկետ և 2–ը` երկարաժամկետ, չորեքշաբթի հայտնեց կազմակերպության տնօրեն Մհեր Եդիգարյանը։

    Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia-ում 1,2 մլրդ դրամի հնգամյա պարտատոմսեր է տեղաբաշխել

    Wednesday, July 16th, 2014

    «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը NASDAQ OMX Armenia հարթակում տեղաբաշխել է 1,2 մլրդ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ներառվել են Abond բորսայական ցուցակում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՈւՎԿ-ի տնօրեն Մհեր Եդիգարյանը:

    ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ ՌԴ-ի գնաճը տարվա արդյունքում 6 տոկոսին մոտ կլինի

    Wednesday, July 16th, 2014

    ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ տարվա արդյունքում գնաճը 6 տոկոսին մոտ կլինի: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան, հաղորդում է Փրայմ գործակալությունը: