ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տեսանյութ է ներկայացրել թղթի խնայողության մասին

05.09.2014 18:07
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  տեսանյութ է ներկայացրել թղթի խնայողության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  ներկայացրել է տեսանյութ` թղթի խնայողության մասին: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, տեսանյութում ներկայացված են խորհուրդներ` ինչպես խնայողաբար օգտագործել թուղթը, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենում բնության և շրջակա միջավայրի վրա:

«Սկսելով յուրաքանչուրն իրենից` կարող է իր ներդրումն ունենալ բնության պահպանության գործում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ սիրով սպասում են Ձեր խորհուրդներին: Ձեր անձնական փորձը կարող է օրինակ ծառայել մյուսներին:

Խնայված թուղթ = ավելի շատ ծառ = կանաչ բնություն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Առաջարկները կարելի է ներկայացնել Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կամ ուղարկել [email protected] հասցեով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել  է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խումբը դարձավ Ակբա բանկի ամենախոշոր բաժնետեր:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 273 մլրդ դրամ (2,2 տոկոսի աճ՝ տարեսկզբի համեմատ), պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ (2,66 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում): Այսօրվա դրությամբ բանկն ունի 276 հազար հաճախորդ: Միաժամանակ բանկն ունի 49 մասնաճյուղ: ($1- 409,66 դրամ) -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև