Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 81,5 մլն դոլար

08.09.2014 14:46
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 81,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 81,5 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 410,18 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 6,2 մլն եվրո և 867,3 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 537,48 դրամ և 1 ռուբլու դիմաց 10,96 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 97,5 մլն դոլար, շուրջ 13,2 մլն եվրո և մոտ 148,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 411,18 դրամ, 541,2 դրամ և 11,13 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 35 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 42,2 մլն դոլար։ ($1 –ը` 409,66 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև