Հայկական դրամը կշարունակի ամրանալ. փորձագետ

19.12.2014 16:00
Հայկական դրամը կշարունակի ամրանալ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն արժևորվում է, և դրա ամրացման միտումները կշարունակվեն, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազուտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

«Եթե Կենտրոնական բանկի վերահսկողությունը պատշաճ մակարդակում լինի, և պետական մյուս մարմինները պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունները, ապա արժութային փոխարժեքը կայունացման գոտում կլինի»,– ասաց փորձագետը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Մանասերյանը նշեց, որ փոխարժեքի տատանումների մեծ միջակայքը պայմանավորված է սպեկուլյատիվ գործարքներով, ինչպես նաև քաղաքացիների անհիմն ներքին խուճապով`համուզմունք հայտնելով, որ իրավիճակը «շուտով կկարգավորվի»։

«Մենք այն անկախ փորձագետներից ենք, ովքեր չվախեցանք նման կանխատեսում կատարել։ Բարեբախտաբար, կանխատեսումն իրականություն է դառնում։ Հայկական ազգային արժույթը կկայունանա, իսկ դրա ամրապնդման միտումը կշարունակվի»,– ասաց Մանասերյանը` չնշելով կոնկրետ ժամկետներ։

Փորձագետը նշեց, որ արժութային շուկայում իրավիճակի բեկումը կապված է նաև օրեր առաջ ԿԲ–ի և կառավարության հնչեցրած հայտարարությունների հետ։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 17-ին հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի։ Նա որպես հիմնական պատճառներ նշեց խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները: Արթուր Ջավադյանը հորդորեց քաղաքացիներին լինել ողջամիտ ու ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա սպեկուլյացիաներից: Ըստ նրա, բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, նման խուճապով փոխարկումները ուղղակի անիմաստ են: Նա նաև ասաց, որ որոշ տնտեսավարողներ կարող են անհիմն բարձրացնել գները կամ ապրանքը վաճառել արտարժույթով, ինչը արգելված է օրենքով: ԿԲ նախագահը շեշտեց, որ բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում` բնակչության հաշվեհամարները: «Եթե լինի այնպես, որ բանկերը իրականացնեն որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում հրաժարվեն սպասարկել հաշիվներն ու ավանդները, ապա բանկերը խստորեն կդատապարտվեն»-, ընդգծեց Կենտրոնական բանկի նախագահը:

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։

Միաժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։ Հայտարարության մեջ նշվում էր, որ կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Արժույթի շուկայում տիրող իրավիճակը կարյուանցնելու և արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10,25%–ց բարձրացրեց 21 տոկոս և սկսեց արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայատարարարված սահամափակ քանակով։ Միայն նախորդ շաբաթ ԿԲ–ն յուրաքանչյուր բանկերին ամեն օր վաճառում էր 6 միլիոն դոլար, իսկ այս շաբաթից սկսած` կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի։ Արժույթի շուկայում իրավիճակը սկսեց կայունանալ, և հայկական դրամը սկսեց վերականգնման նշաններ ցույց տալ։ Հնգօրյա բարձրացումից հետո դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազեց 30.2 կետով և կազմեց 497 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև