Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 64,1 մլն դոլար

02.02.2015 11:01
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 64,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 26–ից 30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 64,1 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,33 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,2 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 532,32 դրամ փոխարժեքով, և շուրջ 528,9 մլն ռուբլի`  1 ռուբլու դիմաց 6,97 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 78,8 մլն դոլար, շուրջ 8,1 մլն եվրո և մոտ 147 մլն ռուբլի` համապատասխանաբար 476,41 դրամ, 539,45 դրամ և 7,29  դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հունվարի 19–ից 25–ն ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 50,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 28,7 մլն դոլար։ (1 դոլարը` 476,74 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև