Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը դեկտեմբերին նվազել է 10,5 տոկոսով` մինչև 526,8 հազար դրամ

04.03.2015 15:10
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը դեկտեմբերին նվազել է 10,5 տոկոսով` մինչև 526,8 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի դեկտեմբերին, 2013 թ.–ի դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 10,5 տոկոսով` մինչև 526 797 դրամ, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 458,9 հազար դրամ և տեղեկատվության ու կապի ոլորտում` 387,7 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են այլ ծառայությունների ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 119,4 հազար դրամ, բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 122,3 հազար դրամ, կրթության ոլորտը` 134,9 հազար դրամ, մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտները` 141,7 հազար դրամ և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 144,4 հազար դրամ։

Միաժամանակ 2014 թ.–ի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 215 986 դրամ, ինչը մոտ 23,2 տոկոսով ավել է 2014 թ.–ի նոյեմբերի ցուցանիշից և 10,7 տոկոսով ավել է 2013 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի դեկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 276,1 հազար դրամ, ամենացածր աշխատավարձը` Արագածոտնի մարզում` մոտ 149,7 հազար դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը դեկտեմբերին կազմել է մոտ 234,7 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունվարին կազմել է 173 121 դրամ (364 դոլար կամ 23 363 ռուբլի), ինչը 19,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից ($1 – 478,57 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև