«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2015թ. I եռամսյակում կազմել է 156.9 մլն դրամ

12.05.2015 12:16
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2015թ. I եռամսյակում կազմել է 156.9 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2015թ. առաջին եռամսյակում կազմել է 156.9 մլն դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկի ֆինանսական արդյունքը և կանոնադրական կապիտալի համալրումը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 60.1%-ով՝ հասցնելով այն 25,556.7 մլն դրամի»,– ասվում է հաղորդագրությունում։

2015 թվականի ապրիլի 1–ի  դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 107,341.6 մլն դրամ, իսկ պարտավորությունները` 81,784.8 մլն դրամ:

Միաժամանակ, իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 67,562.4 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 55,039.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 12,523.3 մլն դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 40,334.4 մլն դրամ, որից ֆիզիկական անձանց միջոցները` 30,336.3 մլն դրամ, իսկ իրավաբանական անձանցը`9,998.1 մլն դրամ:

Հարկ է նշել, որ 2015թ. հունվարին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրեց իր կանոնադրական կապիտալը 9,4 մլրդ դրամով ($ 20 մլն) բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրամբանկի» կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Արդյունքում` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմեց 25,9 մլրդ ՀՀ դրամ, որի ցուցանիշով բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թվականին։ Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100–տոկոսանոց դուստր կառույցն է (Բաց բաժնետիրական ընկերություն)։ ($1 – 480,49 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև