ՎԶԵԲ–ը նպաստել է Հայաստանի ֆինանսական հատվածի սահուն զարգացմանը. Ջավադյան

11.05.2015 21:13
ՎԶԵԲ–ը նպաստել է Հայաստանի ֆինանսական հատվածի սահուն զարգացմանը. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մեծապես նպաստել է ֆինանսական համակարգի սահուն զարգացմանը, ինչպես նաև ակտիվորեն ներդրումներ իրականացրել երկրի տնտեսության համար կարևոր հատվածներում, հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՎԶԵԲ–ի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ հանդիմանը։

Ինչպես հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը, Ջավադյանը հատկապես կարևորել է ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում ՎԶԵԲ-ի դերը: ՎԶԵԲ ծրագրերի ներքո ՓՄՁ ֆինասավորման որոշ մասն իրականացվում է տեղական արժույթով, ինչը առավել արժեքավոր է դարձնում այդ ծրագիրը:

ԿԲ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ՎԶԵԲ-ն ընդլայնել է միջազգային ֆինանսական կառույցի իր ավանդական դերը: Դրամային արժեթղթերի թողարկմամբ ՎԶԵԲ-ը ոչ միայն շարունակում է տեղական արժույթով վարկավորման ծրագիրը Հայաստանում, այլև նպաստում ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանը: Նա հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել այդ նախաձեռնությանը:

Պարոն Չակրաբարտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա բարձր է գնահատել ՎԶԵԲ և ԿԲ միջև տարիների ընթացքում ձևավորված գործակցության լավ ավանդույթները և ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը:

Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցությունը ՀՀ տնտեսության զարգացմանը:

ՎԶԵԲ–ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Երկրում 1992 թվականից իրենց գործունեության ընթացքում մինչև 2014 թվականի ավարտը ՎԶԵԲ–ն իրականացրել է 803 մլն եվրոյի 136 ծրագիր, մասնավորապես, էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառում, ինչպես նաև ֆինանսական ոլորտում։ Միաժամանակ, մասնավոր հատվածում բանկի ներդրումները կազմել են 87 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև