«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում ավելացել է 56,1 տոկոսով՝ հասնելով 547,6 մլն դրամի

21.07.2014 14:50
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զուտ շահույթն առաջին կիսամյակում ավելացել է 56,1 տոկոսով՝ հասնելով 547,6 մլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2014 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 547,6 մլն դրամ, ինչը 2013 թ.-ի նույն ցուցանիշը գերազանցում է 196,9 մլն դրամով կամ 56,1 տոկոսով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ստացված ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 2.6%-ով` հասցնելով այն  21,877.2 մլն դրամի», - նշվում է հաղորդագրության մեջ:

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 146,499.0 մլն դրամ:

Միաժամանակ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 82,573.5 մլն դրամ, որից կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 68,015.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը`14,558.4 մլն դրամ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը ռուսական «Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: ($1- 406,62 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև