Ոսկու արժեքը նվազում է դոլարի արժևորման ֆոնին

19.05.2015 11:08
Ոսկու արժեքը նվազում է դոլարի արժևորման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Ոսկու արժեքը երեքշաբթի նվազում է արժևորվող դոլարի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները։

Մոսկվայի ժամանակով 7։50–ի դրությամբ Նյու Յորքի բորսայում Comex–ի հունիսյան ֆյուչերսն էժանացել է 6.10 դոլարով, կամ 0.5 տոկոսով` տրոյական ունցիայի դիմաց մինչև 1221.50 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսի արժեքը նվազել է 1.14 տոկոսով` մինչև 17.53 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Դոլարի արժևորումը ճնշում է գործադրում ամերիկյան արժույթով սակարկվող հումքային ապրանքների արժեքի վրա։ Մոսկվայի ժամանակով 7։50–ի դրությամբ (դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերներ երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0.05 տոոկսով` մինչև 94.21 կետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ներդրողները չորեքշաբթի սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի` ապրիլի 28-29–ի նիստի արձանագրությունների հրապարակման։ Անցած նիստում կարգավորիչը պահպանել է բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.25 տոկոսի ռեկորդային ցածր մակարդակում։

Փորձագետներն այս տարի սպասում են տոկոսադրույքի բարձրացման և կարգավորիչից կոնկրետ ժամկետներ են ակնկալում։ Տոկոսադրույքի բարձրացումը, ինչպես ակնկալվում է, կնվազեցնի ոսկու ներդրումային գրավչությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև