Հրապարակվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից ուսանողների շրջանում անցկացված խաղարկության հաղթողների անունները

11.06.2015 15:35
Հրապարակվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից ուսանողների շրջանում անցկացված խաղարկության հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 10–ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Ուսման վարկ» ստացած ուսանողների շրջանում մրցանակների խաղարկությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Խաղարկությանը մասնակցեցին այն ուսանողները, ովքեր այս տարվա ընթացքում մինչև մայիսի 31-ը ներառյալ ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «Ուսման վարկի» միջոցով:

Խաղարկվեց 6 մրցանակ, որոնք ըստ «Ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության` կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad:

Հաղորդագրության համաձայն` խաղարկության արդյունքում հաղթել են Վարդուհի Բաբայանը, Հերմինե Ավագյանը, Իրինա Արզումանյանը, Լուսինե Սուքիասյանը, Վարդան Բաբայանն ու Տիգրան Զաքարյանը։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև