Հայաստանի երկրորդական շուկայում եվրապարտատոմսերով գործարքների ծավալը հունիսին կազմել է 7.47 մլն դոլար

19.08.2015 13:05
Հայաստանի երկրորդական շուկայում եվրապարտատոմսերով գործարքների ծավալը հունիսին կազմել է 7.47 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդական շուկայում եվրապարտատոմսերով գործարքների ծավալը 2015 թվականի հունիսին կազմել է 7.47 մլն դոլար` մայիսի 1.5 մլն դոլար ցուցանիշի դիմաց։ Այս մասին նշված է  Հայաստանի ԿԲ–ի հունիսյան տեղեկագրում։

Ընդ որում, հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը հունիսին կազմել է 6.21%` մայիսի 6.09%–ի դիմաց։

ԿԲ–ի տվյալով` 2015 թվականի 6 ամիսների ընթացքում երկրորդական շուկայում հայկական եվրապարտատոմսերի գործարքների ծավալը կազմել է 80.67 մլն դոլար` 6.42% միջին եկամտաբերությամբ։

700 մլն դոլարի, 7 տարվա մարման ժամկետով և 6 տոկոս եկամտաբերությամբ հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումն իրականացվել է 2013 թվականի սեպտեմբերի 19–ին։

Ընդ որում, առաջին թողարկման եվրապարտատոմսերից 205.8 մլն դոլարն արդեն մարվել է եվրապարտատոմսերի երկրորդ թողարկման հաշվին։ եվրպարտատոմսերի 500 մլն դոլարի երկրորդ տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին, տեղաբաշխման ժամանակ եկամտաբերությունը կազմել է 7.5%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև