Հայաստանի եվրապարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում հունիսին 2.5 մլն դոլար է կազմել

12.08.2014 14:18
Հայաստանի եվրապարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում հունիսին 2.5 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում հունիսին կազմել է 2.5 մլն դոլար` մայիսի 1 մլն դոլարի դիմաց, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի հունիսի տեղեկագրում։

Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 4.25 տոկոս։

Կենտրոնական բանկի տվյալներով, 2014 թվականի հունվար–հունիսին հայկական եվրապարտատոմսերով գործարքների թիվը երկրորդային շուկայում կազմել է 31.23 մլն դոլար` 5.53 տոկոս միջին եկամտաբերությամբ։

Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել 2013 թվականի սեպտեմբերի 19–ին։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc.–ն։ ($1 –ը` 411,97 դրամ)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև