Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը մարտին 8 մլն դոլար է կազմել

18.05.2015 15:21
Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը մարտին 8 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում 2015թ.–ի մարտին իրականացված գործարքների ծավալը կազմել 8 մլն դոլար`փետրվարին գրանցված 3,4 մլն դոլարի համեմատ, նշված է ՀՀ ԿԲ-ի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը մարտին կազմել է 6,35 տոկոս։

ԿԲ տվյալներով՝ 2015թ.-ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում երկրորդային շուկայում հայկական եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը կազմել է 64,5 մլն դոլար՝ 6,44 տոկոս միջին եկամտաբերությամբ:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են`  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc: Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առուվաճառքի թույլտվություն ստացան: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև