ԿԲ–ն 20 մլն դոլարի կիսաթաքուն ինտերվենցիա է իրականացրել Հայաստանի ֆինանսական շուկայում. թերթ

26.08.2015 14:48
ԿԲ–ն 20 մլն դոլարի կիսաթաքուն ինտերվենցիա է իրականացրել Հայաստանի ֆինանսական շուկայում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկը 20 մլն դոլարի կիսաթաքուն ինտերվենցիա է իրականացրել Հայաստանի ֆինանսական շուկայում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Ինչպես նշվում է «ՀՀ արժութային սպոթ շուկայի շրջանառությունը» տեղեկանքում, երեկ բոլոր բանկերը միասին միջբանկային շուկայում գնել են 20 միլիոն դոլար, բայց նրանցից ոչ մեկն այդ 20 միլիոնը չի վաճառել։ Տվյալ տեղեկանքի համաձայն, մեկ դոլարի վաճառքի գինը կքամել է 483, 64 դրամ։ Սա այլ կերպ, քան կիսաթաքուն ինտերվենցիա անվանել հնարավոր չէ»,– գրում է պարբերականը։

Թերթի տեղեկություններով` ԿԲ–ն առաջիկա օրերին պատրաստ է մինչև 50 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել` դրամի հետագա արժեզրկում թույլ չտալու համար։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, առայժմ պարզ չէ, թե ինչ է անելու ԿԲ–ն, եթե դրանից հետո էլ դրամը շարունակի արժեզրկվել։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև