Հայաստանի բանկերի լիկվիդայնության ցուցանիշը հուլիսին աճել է 0.7 տ.կ.–ով` մինչև 26 տոկոս

09.09.2015 16:45
Հայաստանի բանկերի լիկվիդայնության ցուցանիշը հուլիսին աճել է 0.7 տ.կ.–ով` մինչև 26 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդայնության ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) 2015 թվականի հուլիսին կազմել է 26 տոկոս` մեկ ամսվա ընթացքում ավելանալով 0.7 տ.կ.–ով։ Այսպիսի տվյալներ են բերվում Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հարկ է նշել, որ բանկային համակարգի լիկվիդայնությունը դրամի լուրջ արժեզրկման և դրա հետևանքների պատճառով 2014 թվականի նոյեմբերից հիմնականում նվազում էր գրանցում։

Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդային ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.5 տոկոսով` մինչև 140.7 տոկոս։

Այսօրվա դրությամբ, հայկական բանկերն էապես գերազանցում են Հայաստանի ԿԲ–ի ինչպես ընդհանուր լիկվիդայնության նորմատիվ նվազագույնը` 15 տոկոսով, այնպես էլ ընթացիկինը` 60 տոկոսով։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև