ԼՂՀ–ում Հայաստանի առևտտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը նոյեմբերի 1–ին ավելացել է 17.3%–ով` մինչև 89186.8 մլն դրամ

06.11.2015 13:18
ԼՂՀ–ում Հայաստանի առևտտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը նոյեմբերի 1–ին ավելացել է 17.3%–ով` մինչև 89186.8 մլն դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախում գործող Հայաստանի առևտրային բանկերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2015 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ ավելացել է 17.3 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 89186.8 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 2.2 տոկոսի աճ։

Ընդհանուր վարկային պորտֆելի 68,9%–ը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի բաժնեմասը կազմել է 1 տոկոս։

2015 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերում ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 58467.4 մլն դրամ։

Տվյալ ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.9 տոկոսով, իսկ հոկտեմբերի համեմատ` 0.2 տոկոսով։

Հաղորդման տվյալներով, ավանդների 72.4 տոկոսը կազմում են ժամկետային ավանդները, 18.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9 տոկոսը` նպատակային ավանդները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև