Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը նվազել են 28,3%–ով` հասնելով 31,7 մլրդ դրամի

03.12.2015 13:20
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը նվազել են 28,3%–ով` հասնելով 31,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015 թ.–ի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել են 28,3 տոկոսով` կազմելով 31,7 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով` ժամկետանց վարկերում 18 տոկոսով կրճատվել են կարճաժամկետ վարկերը` հասնելով 23,2 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետները նվազել են 46,5 տոկոսով` հասնելով 8,6 մլրդ դրամի։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 6,5 տոկոսով կրճատվել են նաև բանկերի երկար վարկերը` կազմելով 115,4 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները հոկտեմբերին ավելացել են 1,3 տոկոսով` կազմելով 1 889,9 մլրդ դրամ, ընդ որում արտարժույթով վարկերը նվազել են 0,13 տոկոսով` հասնելով 1 224,2 մլրդ դրամի, իսկ դրամային վարկերն ավելացել են 4 տոկոսով` մինչև 665,7 մլրդ դրամ։

Հարկ է նշել, որ այս տարվա մի քանի ամսվա ընթացքում նկատվում է ժամկետանց վարկերի աճ, որի հիմնական գործոններից է երկրում վճարունակ պահանջարկի նվազումը, որն առաջացել է դրամական փոխանցումների և առևտրի հսկայական անկման հետևանքով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև