ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91,4 մլն դոլար

07.12.2015 11:47
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 91,4 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 482,13 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,1 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի` 1€ դիմաց 512,98 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,18 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 100,2 մլն դոլար, 10,8 մլն եվրո և մոտ 516,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 484,47 դրամ, 515,87 դրամ և 7,28 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, նոյեմբերի 23–29–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 36,3 մլրդ դրամ, դոլարայինը` 41,3 մլն դոլար ($1 – 484,43 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև