ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնա

23.12.2015 14:48
ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնա

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնա, այս մասին ասված է
ՎՏԲ-Հայաստան բանկի տարածած հայտարարությունում:

ՎՏԲ-Հայաստան բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը:

ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում ՎՏԲ-Հայաստան բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը:

«Հիմնական միջոցները բանկը ներգրավում է երկրի ներսում և օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները և տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնա»,-ասված է հայտարարությունում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև