«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» հաջողությամբ անցել է ISO միջազգային ստանդարտացման վերահավաստագրում

25.12.2015 15:47
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» հաջողությամբ անցել է ISO  միջազգային ստանդարտացման վերահավաստագրում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Certification International (UK) Ltd անգլիական աուդիտորական ընկերությունը վերահաստատել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO2700, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

2013 միջազգային ստանդարտներին և շնորհել է համապատասխանության նոր հավաստագիր` երեք տարի ժամկետով: Հավաստագիրը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը:

Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ` Սամվել Զարգարյանի խոսքերով` Առէկսիմբանկի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: «ISO ստանդարտները տարբեր ոլորտների որակական հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը, - առանձնացրեց Ս. Զարգարյանը: «ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը»:

Հիշեցնենք, որ 2012թ. Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 27001:2005 հավաստագրում Տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում, իսկ AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերության կողմից ստացել է նաև ISO 9001:2008 միջազգային ստանդարտի «որակի նշան» Որակի կառավարման ոլորտում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև