Առէկսիմբանկի հաճախորդները կարող են կատարել վճարումներ EasyPay ընկերության տերմինալների միջոցով

26.05.2016 15:41
Առէկսիմբանկի հաճախորդները կարող են կատարել վճարումներ EasyPay ընկերության տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է ընդունել վճարումներ EasyPay ընկերության տերմինալների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Հասմիկ Ներսեսյանը, Առէկսիմբանկն այս ծառայությունը համարում է շատ հեռանկարային:

«Առէկսիմբանկը մշտապես կարևորել է բանկի զարգացման նորարարական մեթոդների կիրառումը, հետևաբար` EasyPay ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ կլինի այդ ուղղությամբ». – նշել է նա։

Ներսեսյանի խոսքերով, նոր ծառայությունը շատ հարմարավետ է և հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմում մարել վարկեր, ինչպես նաև համալրել քարտային կան ընթացիկ հաշիվներ` առանց բանկ այցելելու անհրաժեշտության և անկախ բանկի աշխատանքային գրաֆիկից:

«EasyPay վճարային տերմինալների ցանցը ակտիվորեն զարգանում է, և դրանց քանակը տարեցտարի անշեղորեն ավելանում է: Բացի այդ, EasyPay ցանցն ունի առանձին սպասարկման կետեր, որոնք նույնպես ընդունում են վճարումներ: Չմոռանանք նաև բանկի մասնաճյուղերի և բանկոմատների մասին, որտեղ կարելի է իրականացնել տարբեր ֆինանսական գործառնություններ», – հայտնել է նա։

Ներսեսյանը նշել է նաև, որ համակարգից օգտվելը շատ հեշտ է. ընդամենը պետք է մուտք գործել տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժինը, «Ֆինանսներ» ենթաբաժինը, այնուհետ ընտրել «Առէկսիմբանկ» և կատարել վճարում:

«Անհրաժեշտ է գիտենալ, որ աշխատանքային օրվա մինչև 17:00 մուտքագրված գումարը հասանելի է դառնում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ աշխատանքային օրվա 17:00-ից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքյաին օրերին մուտքագրված գումարը` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում», – ընդգծել է նա։

Առէկսիմբանկն ընդունում է վճարումներ նաև TellCell ընկերության տերմինալների միջոցով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև