Ռուսական ռուբլին Երևանի փոխանակման կետերում աննախադեպ անկում է գրանցել

19.01.2016 14:14
Ռուսական ռուբլին Երևանի փոխանակման կետերում աննախադեպ անկում է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական ռուբլին Երևանի փոխանակման կետերում աննախադեպ անկում է գրանցել

ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից 1 ռուսական ռուբլու առքի միջին փոխարժեքը 6.1 ՀՀ դրամ է: Մեկ դոլարը գնվում է 6.15-6,17 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով:

ՀՀ ռեզիդենտ բանկերի կողմից սահմանված մյուս արտարժույթների միջին փոխարժեքները` հունվարի 19-ի դրությամբ, մեկ ամերիկյան դոլարը գնվում է 483.61 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 488.07 ՀՀ դրամ միջին փոխարժեքով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 488.50 ՀՀ դրամ է:

Մեկ եվրոն գնվում է 524.20 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում`534.67 ՀՀ դրամ միջին փոխարժեքով:

Միաժամանակ,  Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով ռուբլու պաշտոնական փոխարժեքը կազմում է 6,17 դրամ` նվազելով նախորդ ցուցանիշից 0,12 կետով:

Ընթացիկ տարվա սկզբից ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 6,2 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև