Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ

19.01.2016 19:42
Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

Միայն 2015.-ի դեկտեմբերին բանկ է ներկայացվել 45 000-ից ավելի սպառողական վարկային հայտ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 180%-ով: 2015թ.-ի նոյեմբերի համեմատ աճը կազմում է մոտ 89%: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը 2015թ.-ի վերջին կազմել է ավելի քան 185 000: Բնակչության շրջանում ամենապահանջված վարկերն են կանխիկով տրամադրվող U-Cash վարկերը և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը:

Այսօր Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ և աշխատում է 500-ից ավելի խանութների հետ:

«Ի դեպ, հաճախորդների սպասարկման հարմարավետության էլ ավելի բարձրացման նպատակով, Յունիբանկը հնարավորություն է ընձեռում «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի ձևակերպումը կատարել նաև բանկի պրոմո-կետերում»,-ասված է հաղորդագրությունում:

Վարկերի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ –0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև