ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին

24.02.2016 20:55
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Որոշ լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսեկան տոկոսադրույքը և մայր գումարի մարման գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկը  տեղեկացնում է, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրությունում:

Բանկի և հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ և այլն: Ինչպես նաև, որպես վարկային պահմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:

Համաձայն բանկում գործող սակագների, վարկի սպասարկման վճարը իր չափով չի կարող գերազանցել  տոկոսների և մայր գումարի մարման ընդհանուր գումարին:

«Ինչպես նաև, 2015 թ-ի փետրվար ամսից սկսած, սպառողական վարկերի վարկային պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի հետ միասին, հաճախորդներին տրամադրվում է նաև վարկի էական պայմանների ամփոփաթերթիկ, որտեղ ի հավելումն վարկային պայմանագրի, ևս մեկ անգամ նշվում են սպառողական վարկի էական պայմանները, մասնավորապես՝

-        Վարկի վերաբերյալ դրական որոշման ամսաթիվը
-        Վարկի անվանումը
-        Վարկի գումար
-        Վարկի ժամկետ
-        Տարեկան անվանական տոկոսադրույք
-        Վարկի փաստացի տոկոսադրույք
-        Վարկի մարման ընդհանուր վճար /վարկի մայր գումար + տոկոսագումար + այլ վճարներ/
-        Վարկի տոկոսագումարների ընդհանուր վճար
-        Այլ վճարներ
-        Վարկի սպասարկման վճարի դրույք և այլն»,-ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին և վերոնշյալ բոլոր փաստաթղթերին ծանոթացումը, փաստաթղթերի  ստացումը հաստատվում  են հաճախորդի  ստորագրությամբ:
Ապատեղեկատվության տարածումից խուսափելու և ստույգ տեղեկատվություն ստանալու համար բոլոր ԶԼՄ-ներին խնդրում ենք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայություն  51-37-49 (ներք. 34 12) հեռախոսահամարով կամ  էլոկտրոնային փոստով` [email protected]:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև