Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0,5 %–ով

04.05.2016 15:55
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0,5 %–ով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ապրիլի 25–ից մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել 17 662,84 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 0,5 տոկոսով կամ 83,57 դրամով։ Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 19 198,74 դրամ` նվազելով 0,5 տոկոսով կամ 90,84 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 238,91 դրամ (11,26 դրամի աճ), բացթողնման գին` 259,69 դրամ (12,24 դրամի աճ), պլատին` գնման գին` 14317,17 դրամ (214,12 դրամի աճ), բացթողնման գինը` 15 562,14 դրամ (232,74 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 8 335,52 դրամ (480,77 դրամի աճ), բացթողնման գին 9 060,35 դրամ (522,58 դրամի աճ) ($1 – 478,49 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև