Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ ավելացել է` կազմելով 17 996.95 դրամ մեկ գրամի դիմաց

21.08.2017 13:33
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ ավելացել է` կազմելով 17 996.95 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի օգոստոսի 14–21–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 996.95 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է 61.08 դրամով կամ 0,34 տոկոսով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքն ավելացել է 66.39 դրամով և կազմել 19 561,9 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 235.97դրամ (0.12 դրամի նվազում), բացթողնման գին` 256.49 դրամ (0,13 դրամի անկում), պլատին` գնման գին` 13 797.07 դրամ (371.59 դրամի աճ), բացթողնման գինը` 14 996.82 դրամ (403.91 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 12 612.83 դրամ (6,59 դրամի անկում), բացթողնման գինը` 13 709.6 դրամ (7.16 դրամի անկում) ($1 – 478.57 դրամ)։-0-


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև