ՀՀ ԿԲ–ն հնարավորություն է ընձեռում քվեարկել տարվա լավագույն հուշադրամի օգտին «Դրամների համաստեղություն - 2016» միջազգային մրցույթի շրջանակում

29.06.2016 18:38
ՀՀ ԿԲ–ն հնարավորություն է ընձեռում քվեարկել տարվա լավագույն հուշադրամի օգտին «Դրամների համաստեղություն - 2016»  միջազգային մրցույթի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «Դրամների համաստեղություն - 2016» հուշադրամների տասներորդ միջազգային մրցույթի կազմկոմիտեն հրավիրում է բոլորին մասնակցելու տարվա լավագույն հուշադրամի ընտրությանը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` մրցույթին մասնակցում են 2015 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը թողարկված 240-ից ավելի հուշադրամներ և 21 հուշադրամների շարքեր:

«ՀՀ կենտրոնական բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված հղումը հնարավորություն է տալիս քվեարկել ներկայացված հուշադրամների օգտին: Քվեարկության արդյունքներով կընտրվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակում հաղթած հուշադրամը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշեցին ԿԲ–ից, քվեարկությունը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ: Քվեարկությանը ակտիվ մասնակցության համար խաղարկվելու են թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ և 2017 թ. համար տարեկան բաժանորդագրություն «Золотой червонец» մասնագիտական ամսագրին:

Խաղարկության հաղթողները կհրավիրվեն «Դրամների համաստեղություն» հուշադրամների 10-րդ միջազգային մրցույթի պարգևատրության արարողությանը: Քվեարկության առավել ակտիվ մասնակիցները նվերներ կստանան:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև