ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 46,9 մլն դոլար

11.07.2016 14:02
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 46,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 4–ից 8–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 46,9 մլն դոլար 1 դոլարի դիմաց 476,05 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,7 մլն եվրո և շուրջ 1,13 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 526,99 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,39 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 53,8 մլն դոլար, 9,1 մլն եվրո և շուրջ 376,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, 477,58 դրամ, 531,3 դրամ և 7,48 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հունիսի 27–ից հուլիսի 3–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 56,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 119,4 մլն դրամ։ ($1– 476.72 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև