Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հունիսին նվազել են 1,7 տոկոսով

08.08.2016 13:41
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հունիսին նվազել են 1,7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հունիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1,7 տոկոսով` կազմելով 46,3 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով` կարճաժամկետ ժամկետանց վարկերը կրճատվել են 2,4 տոկոսով` հասնելով 23 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետները` 0,9 տոկոսով` հասնելով 23,3 մլրդ դրամի։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 4,8 տոկոսովի ավելացել են բանկերի երկարացված վարկերը` կազմելով 118,9 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները հունիսին աճել են 0, 85 տոկոսով` կազմելով 2 005,6 մլրդ դրամ, ընդ որում արտարժութային վարկերն ավելացել են 0,65 տոկոսով` մինչև 1 324,2 մլրդ դրամ, իսկ դրամայինները` 1,3 տոկոսով` մինչև 681,3 մլրդ դրամ։

Հունիսի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 170,9 մլրդ դրամ (1 տոկոսի աճ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև