Արարատբանկը բջջային հավելված է գործարկել

18.11.2019 14:12
Արարատբանկը բջջային հավելված է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արարատբանկը բջջային հավելված է գործարկել` ARARATMobile։

Ինչպես հավելվածի շնորհանդեսի ժամանակ նշեց Արարատբանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը, ARARATMobile հավելվածն ունի մի քանի առավելություններ։

«Սա մշտապես զարգացող համակարգ է, և մենք անդադար զարգանալու ենք և գնալու ենք առաջ` ներդնելով նոր ֆունկցիաներ։ Եթե մեկ–երկու տարի առաջ mobile բանկերը կարողանում էին կատարել ընդամենը մի քանի գործառույթ, ապա այսօր կան բազմաթիվ գործառույթներ ոչ միայն բանկի ներքին քարտերի, այլև այլ բանկերի քարտերի համար», – ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ հատուկ գործառույթի շնորհիվ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների ծանուցումները գալիս են անմիջապես բջջային հավելվածի վրա։ Կարելի է տեսնել տուգանքի չափը և վճարել այն անմիջապես քարտից։

Հավելվածը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային ցանկացած գործառնություն, որոնց թվում են` փոխանցումներ քարտից քարտ, ընթացիկ քարտի համալրում այլ քարտերից, փոխանցումներ Հայաստանի տարածքում, վճարումներ, քարտի նոր PIN–կոդի տրամադրում, կորած կամ գողացված քարտի փոխարինում։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նաև վճարել կոմունալ ծառայությունների, բջջային կապի և ինտերնետի համար, ստանալ և մարել վարկեր, կնքել ԱՊՊԱ պայմանագրեր և այլն։

Արարատբանկի բջջային հավելվածի որոշ ծառայություններից կարող են առանց գրանցման օգտվել նաև այլ բանկերի քարտապանները։ Մասնավորապես, ArCa քարտի միջոցով կարելի է կատարել փոխանցումներ նույն համակարգի քարտերի միջև, ինչպես նաև գրանցվել առցանց և պատվիրել հետադարձ զանգ։

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ–ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը մատուցում է նորագույն, բարձրագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ բանկային համակարգի զարգացման համար կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և բանկ-հաճախորդ հարաբերություններում ստեղծելով յուրօրինակ բիզնես մշակույթ: Ունենալով բանկային լավագույն նորարարական տեխնոլոգիաներ և դրանցում ներդրված կորպորատիվ կառավարման լավագույն փորձ՝ բանկի 61 մասնաճյուղ տեղակայված են երկրի ողջ տարածքում: Լինելով ՀՀ բանկային համակարգի առավել դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով իր մասնաճյուղային ցանցը և իր բանկային ծառայությունների շրջանակը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ակտիվորեն մասնակցում է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է 14 հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև