Հայաստանի բանկերի դրամային ավանդները հունիսին աճել են 4%–ով, իսկ արժութայինները` 1,4%–ով

09.08.2016 17:28
Հայաստանի բանկերի դրամային ավանդները հունիսին աճել են 4%–ով, իսկ արժութայինները` 1,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2016 թ.-ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, 4%–ով ավելացրել են դրամային ավանդները` մինչև 613,2 մլրդ դրամ: Ինչպես վկայում են ՀՀ ԱՎԾ-ի տվյալները, արտարժութային ավանդները հայկական բանկերում ավելացել են 1,4%–ով` հասնելով 968,5 մլրդ դրամի։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները հունիսին կազմել են 1 581,7 մլրդ դրամ` աճելով 2,4 տոկոսով: Ընդ որում, ցպահանջ ավանդները կազմել են 448,2 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 1 133,5 մլրդ դրամ:

Ոչ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 2,3 տոկոսով` կազմելով 428,9 մլրդ դրամ:

Հունիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում համախառն ավանդները կազմել են 2 010,7 մլրդ դրամ` ավելանալով 1,36 տոկոսով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև